Կրասնոյարսկում ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 11 մարդ

Այսօր Կրասնոյարսկի երկրամասում ավտոբուսի ու բեռնատարի բախման հետևանքով զոհվել է 11 մարդ:

Ինչպես հայտնել է երկրամասի ադմինիստրացիան, նվազագույնը 28 մարդ վնասվածքներ է ստացել: Վիրավորների թվում կան նաև երեխաներ, սակայն նրանց թիվը չի նշվում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել Կրասնոյարսկի երկրամասի նահանգապետ Վիկտոր Տոլոկոնսկին: ՃՏՊ-ի վայրում աշխատում են արագ արձագանքման բրիգադները:
Կատարվածի հանգամանքները դեռ չեն հաղորդվում:

Շարիպովոյից Կրասնոյարսկ ընթացող ավտոբուսի բախումը բեռնատարի հետ տեղի է ունեցել այսօր առավոտյան դաշնային М-53 մայրուղում:
Ոստիկանության տվյալներով՝ ավտոբուսի սրահում գտնվել է մոտ 50 մարդ:

Տեսանյութեր

Լրահոս