Բաժիններ՝

Դիեգո Մարադոնայի ֆուտբոլային գաղափարախոսության և կյանքի կանոնները

Դիեգո Մարադոնան ֆուտբոլային աշխարհի ամենահետաքրքիր և սկանդալային հերոսներից է: Նրա մասին կարելի է անվերջ գրել, պատմել, ծիծաղել, հիանալ, բայց նրանով չզարմանալ պարզապես անհնարին է:

168.am-ը Ձեզ է ներկայացնում ամենասկանդալային ֆուտբոլիստի ֆուտբոլային գաղափարախոսության և կյանքի կանոնները:

1. Իմ անունն այնքան էլ ծանր բեռ չէ, ինչպես շատերին թվում է:

2. Մայրս մտածում է, որ ես լավագույնն եմ: Ես երբեք չեմ հիասթափեցնի նրան:

3. Առաջին անգամ թմրանյութ օգտագործելիս միանգամից պարզ է դառնում, որ դա մի բան է, որի դեմ պայքարելու ես ամեն օր: Նա այնպիսի հաճույք է պարգևում, որ կարծես հաղթել ես կարևոր առաջնությունում: Ու հենց այդ պահին դու հասկանում ես, թե ինչ կապ ունի՝ ով ես դու վաղը, եթե այսօր դու չեմպիոն ես:

4. Թմրանյութերն ինձնից խլեցին ամենակարևորը՝ ես չտեսա՝ ինչպես է մեծանում աղջիկս: Ես սա ինձ երբեք չեմ ների:

5. Իմ օրինական երեխաները Դալման և Ջանինան են: Մնացած երեխաներն իմ սխալների ու միամտության արգասիքն են:

6. Ես իմ աղջիկների կուռքն եմ, մնացած ոչինչ ինձ չի հետաքրքրում:

7. Եթե իմ աղջկա փեսացուն դարձավ աղջկաս արցունքների պատճառը, ապա, ամենայն հավանականությամբ, նրա հետ դժբախտ դեպք կպատահի:

8. Երբ բանը հասնում է նրան, որ ես պետք է պաշտպանեմ ընտանիքիս պատիվը, ես դառնում եմ շատ վատ մարդ, ես դառնում եմ անգամ Բեն Լադենից վատը:

9. Տեսնես ե՞րբ մարդիկ կհասկանան, որ Մարադոնան մարդ է, այլ ոչ թե՝ ուրախության աղբյուր:

10. Հրաշալի է, որ աշխարհում կան համասեռամոլներ: Նրանք մեզ ավելի շատ գեղեցիկ կանանց են թողնում:

11.Պետք չէ վիճել այն հարցի շուրջ, թե ե՞ս եմ ավելի ուժեղ, թե՞ Պելեն: Միևնույն է, բոլորը կասեն, որ ես:

12. Աստված ինձ պարգևել է լավ խաղալու հնարավորություն: Դրա համար էլ ամեն խաղից առաջ ինձ հետ է իմ խաչը: Ես կարծում եմ, որ իմ վատ խաղը կնշանակի՝ դավաճանություն առ Աստված:

13. Աստված օգնում է միայն նրանց, ովքեր օգնում են իրենք իրենց:

14. Ես մինչև ամորձիներս արգենտինացի եմ: Ես այստեղ պետք է մահանամ:

15. Ինձ հաճախ համեմատում են քաղաքական գործիչների հետ: Բայց մենք տարբերություններ ունենք: Նրանք հանրային մարդիկ են, իսկ ես՝ հանրահայտ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս