Բաժիններ՝

Բեն Աֆլեքի ու Մեթ Դեյմոնի սերիալի գլխավոր հերոսն ընտրված է

Syfy հեռուստաալիքը հետախուզական «Incorporated» թրիլերի գլխավոր դերակատար է ընտրել Շոն Թիլին: Թրիլերի գործողությունները կատարվում են մութ ապագայում, որին ընկերությունն իրոք լավ է տիրապետում: Այս մասին հաղորդում է Deadline պարբերականը:

Թիլը կմարմնավորի Բեն Լարսոնին՝ Chrysalis ընկերության մեգաաստղին, ով լի է հաստատակամությամբ և պատրաստ է նույնիսկ արյան գնով հաղթահարել դեպի հաջողություն տանող աստիճանը, այն է՝ գտնել ու փրկել սիրած աղջկան: Լարսոնն իր ճանապարհից կմաքրի բոլոր խոչընդոտները:

«Incorporated» սերիալի սյուժեն, որը ստեղծել են բեմադրող-սցենարիստներ Դավիդ և Ալեքս Պաստորները, ներկայացնում է 2062թ., երբ կլիմայի փոփոխությունները մեծ վտանգ են ստեղծում մոլորակի համար, էթիկական սահմանները վերանայված են, իսկ ամերիկյան քաղաքները և՛ ճոխ են, և՛ սարսափելի, քանի որ հիշեցնում են միջնադարը:

Սերիալի ստեղծման աշխատանքներով զբաղվելու են CBS Television Studios-ը, Universal Cable Productions-ը և Pearl Street Films-ը, որը պատկանում է Բեն Աֆլեքին ու Մեթ Դեյմոնին: Թիլի համար, ով իր կարիերան սկսել է «Կաթնակերներ» սերիալից, սա առաջին գլխավոր դերն է լինելու:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս