ԵՄ-ն ստեղծում է ռուսալեզու հեռուստաալիք՝ Կրեմլի գաղափարախոսության դեմ պայքարելու նպատակով
Լեհաստանն ու Նիդեռլանդներն առաջարկել են Եվրոպայում ստեղծել ռուսալեզու հեռուստաալիք, որը կպայքարի ռուսական գաղափարախոսության դեմ, գրում է Delfi-ն:
Այս մասին երեկ Բրյուսելում հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Գժեգոժ Սխետինան:
«Մենք այդ նախաձեռնությունն ընկալում ենք որպես լեհ-նիդեռլանդական, սակայն ցանկանում ենք, որ մյուս երկրները մեզ միանան»,-ասել է նա:
Նա նշել է, որ տվյալ նախագիծը պետք է հասանելի դարձնի «ազատ խոսքն ու ազատ տեղեկատվությունն» Արևելյան Եվրոպայի, Ռուսաստանի ու Արևելյան Եվրոպայի ռուսալեզու փոքրամասնությունների համար:
«Խոսքը նոր նախագծի մասին է, որը կերաշխավորի, որ լեզուն զերծ մնա որպես գաղափարախոսություն ու ագրեսիա օգտագործելուց ու կմատուցի ճշմարտացի, ստուգված տեղեկատվություն»,-ասել է է Լեհաստանի արտգործնախարարը: