Բաժիններ՝

Եկել է ԴԱԻՇ-ի դեմ գործելու ժամանակը. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այսօր հայտարարել է, որ «եկել է գործելու ժամանակը»: «Ես դա առանձնահատում ուզում եմ ընդգծել»,- ասել է նա՝ կապված թուրքական Սուրուչ քաղաքում 32 խաղաղ բնակչի կյանք խլած ահաբեկչության հետ:

Turan գործակալության հաղորդմամբ՝ Էրդողանն այս մասին հայտարարել է Հյուսիսային Կիպրոս այցի ժամանակ: Վերջինիս խոսքով՝ Թուրքիան գործելու է ահաբեկչության դեմ միջազգային կոալիցիայի շրջանակում:

Ավելի վաղ Թուրքիան չի մասնակցել ԴԱԻՇ-ի դեմ ՆԱՏՕ-ի օպերացիաներին՝ կոալիցիային տրամադրելով միայն ենթակառուցվածքներ ռազմական ավիացիայի համար:
Մի շարք թուրքական ԶԼՄ-ներ Էրդողանի հայտարարությունը գնահատել էին որպես ԴԱԻՇ-ի դեմ ռազմական օպերացիա սկսելու ազդանշան:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031