Բաժիններ՝

Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ կասկածում են ոչ միայն Պերմյակովին. «Կոմսոմոլսկայա պրավդա»

Այս շաբաթ ՌԴ Քննչական կոմիտեն Գյումրիի ռուսական 102-րդ ռազմաբազայի ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Կարևորագույն գործերով գլխավոր վարչության անդամներին, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդան», որի թղթակից Նիկոլայ Վարսեղովը մեծ հոդված է հրապարակել՝ կապված Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության հետ։

Հայտնի է, որ ռուս զինծառայողին բանակ են զորակոչել 2014 թվականի մայիսին: Սկզբում նա ծառայել է Չիտայի զորամասում՝ պատրաստվելով դառնալ տանկի մեխանիկ-վարորդ, իսկ Գյումրի ժամանել է 2014 թվականի դեկտեմբերի 3-ին:

hgryumri456´[

Ինչպես հայտնի է հետաքննությանը, սպանության գիշերը՝ հունվարի 12-ին, Պերմյակովն անհետացել էր ռազմաբազայից: Ենթադրաբար՝ նա ոտքով (մոտ 4 կմ) ինքնաձիգով քայլել է քաղաքում, ներթափանցել Ավետիսյանների բնակարան, գործել սպանությունը, հագել քաղաքացիական հագուստ ու առավոտյան՝ ժ. 6:00-ից հետո ուղևորվել դեպի թուրքական սահմանը (ևս 12 կմ): Ճանապարհին նա ցերեկվա ժամերին թաքնվել է, իսկ գիշերը դուրս եկել սահմանային գոտի, որտեղ էլ նրան Երազգավորս գյուղի մոտ հայտնաբերել են ռուս սահմանապահները:

gyu45

gyu789

«Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակցին Երևանում ռուս բարձրաստիճան զինվորականներից մեկն ասել է, որ առաջին բանը, որ Պերմյակովն ասել է սահմանապահներին, եղել է այն, որ ինքը ոչ ոքի չի սպանել, ու, որ իրեն տվել են 2 պեպսի-կոլա, 2 շաուրմա։

Ի պատասխան թղթակցի հարցին, թե դա ինչ կարող է նշանակել, նրա զրուցակիցը հայտնել է, որ «ոչ ոք այդպես էլ չհասկացավ: Սակայն հետաքրքիր է, որ կոլայի ու շաուրմայի, «չեմ սպանել»-ի մասին վկայություններն անհետացել են հարցաքննության արձանագրությունից», ինչպես ասել է պաշտոնյան:
Ռուս պաշտոնյայի խոսքով՝ ինքը տեսել է Պերմյակովին, ով հասարակ «բոմժի» նմանվող տղա է, ում նմանները շատ են «մեր մեռնող քաղաքներում»: «Հիմարի տպավորություն չի թողնում: Ինձ հետ չխոսեց: Ներփակվեց»,- պատմել է պաշտոնյան:

«Կոմսոմոլսկայա պրավդայի» թղթակցի խոսքով՝ Գյումրիում սովորական քաղաքացիներն ու ուժայիններն ունեն կատարվածի երկու վարկած: Վարկածներից առաջինի համաձայն՝ Պերմյակովը հոգեկան խանգարում է ստացել, քանի որ ծառայակիցները նրան նեղել են: Այդպես է կարծում մոտ 30 տոկոսը, իսկ մյուսները ենթադրում են, թե դա եղել է պլանավորված դիվերսիա՝ Ռուսաստանի ու Հայաստանի հարաբերությունները վատացնելու նպատակով:

gyumri

Նշվում է, որ ողբերգության պահին Պերմյակովը Գյումրիում ծառայել է մոտ մեկ ամիս: Քաղաքում նախկինում զինվորականը չի եղել, եթե հավատանք նրա ղեկավարներին, տեղանքին ծանոթ չի եղել:

«Կարո՞ղ էր արդյոք գիշերն ինքնաձիգով զինված մարդն անցնել Գյումրիով 4 կմ ու չգրավել պարեկների, տաքսիստների կամ անցորդների ուշադրությունը: Վստահ չեմ: Ես դիտմամբ դուրս եկա գիշերվա ժամը 2:00-ին ու բազմաթիվ տաքսիստներ ինձ հարցնում էին, թե ուր եմ գնում: Եթե հավատանք, որ Պերմյակովը գործել է միայնակ ու փախել է գիշերը ժամը 3.00-ից ոչ ուշ, ապա նա Ավետիսյանների տանը պետք է լիներ մոտավորապես ժ. 6:00-ին: 4 կիլոմետրը նա քայլել է 3-4 ժամո՞ւմ»,- գրում է Վարսեղովը՝ զարմանք հայտնելով, որ Ավեստիսյանների ազգականներին քննել են միայն հայ իրավապահները ու ոչ մի ռուս քննիչ:

gyumri1

Գյումրիի Քննչական կոմիտեի ավագ սպաները ռուս լրագրողին ասել են, որ իրենք այդ գործով չեն զբաղվում, քանի որ հենց առաջին օրը Երևանից եկել են քննիչներ ու տարել նյութերը: «Սակայն, եթե ցանկանում եք իմանալ մեր կարծիքը, ապա մենք ենթադրում ենք, որ Պերմյակովը մենակ չի գործել»,- ասել են գյումրեցի քննիչները։

Թղթակիցը զրուցել է սահմանամերձ բնակիչների հետ, ովքեր ասել են, որ ցանկության դեպքում նա հեշտորեն կարող էր հատել թուրքական սահմանը: Բնակիչների խոսքով՝ «գործը սարքված է»: Նշվում է, որ այդկերպ են մտածում բազմաթիվ մարդիկ Երևանում:
Թղթակիցը փորձում է Պերմյակովի իրագործած սպանության ու Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալու միջև կապ գտնել: Ընդգծվում է, որ դա մեծ հարված էր ԱՄՆ-ի շահերին, որը «հարյուր-միլիոնավոր դոլարներ է հատկացրել Հայաստանի տարբեր հ/կ-ների, որ վատացնեն Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերությունները:

gyumri76

Կատարվել է հսկայական գաղափարախոսական աշխատանք, ու այդ ամենը զուր էր: Պակասում էր, որ Ուկրաինայի պես՝ Ռուսաստանի նկատմամբ զանգվածային ընդվզում լիներ: Հարկավոր էր ժողովրդական ցասում: Ու Պերմյակովը, հավանաբար, պետք է կրակեր մինչ Նոր տարին: Սակայն ինչ-որ բան այնպես չընթացավ, ու ողբերգությունը մի փոքր ուշացավ»,- գրում է Վարսեղովը:

gyumri789

Ռուս թղթակցի խոսքով՝ ինքը չի կարող պնդել, թե Պերմյակովի հետ կատարվածն ինչ-որ դիվերսանտների ձեռքի գործ է, քանի որ նա խոստովանել է իր մեղքը:

gyumri2323

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս