Գազ չի լինելու
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Երեւանի գազաֆիկացման եւ գազամատակարարման մասնաճյուղը տեղեկացնում է, որ պրոֆիլակտիկ վերանորոգման, ներմիացման աշխատանքներ կատարելու նպատակով հուլիսի 22-ին ժամը 9:00-ից մինչեւ ժամը 19:00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Տերյան, Սայաթ-Նովա, Աբովյան, Թումանյան եւ Աբովյան, Կորյուն, Նալբանդյան, Իսահակյան փողոցներով պարփակված թաղամասերի, ժամը 10:00-ից մինչեւ ժամը 18:00-ն Ամիրյան փողոցի թիվ 18, 18ա, 20, 22, 24, 28, Մաշտոցի պողոտայի թիվ 11, 15, Սարյան փողոցի թիվ 24, 24ա, 24բ, 26, Բյուզանդի փողոցի թիվ 91 հասցեների բազմաբնակարան շենքերի եւ հարակից առանձնատների, իսկ ժամը 10:00-ից մինչեւ ժամը 19:00-ն Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Սարգավագի փողոցի թիվ 1-ից մինչեւ 33, Սարգավագի 1-ին, 2-րդ, 3-րդ նրբանցքների, Աղասու փողոցի թիվ 1-ից 35, Քանաքեռի 1-ն փողոցի 1-ին նրբանցքի, 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի, 4-րդ փողոցի թիվ 2, 7, 8, 17/1, հասցեների առանձնատների գազասպառողների գազամատակարարումը:
Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը եւ խնդրում է պահպանել անվտանգության կանոնները:
Գազանջատման վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով զանգահարեք 1-04 հեռախոսահամարով: