«Երբ կլինի ամբողջ փաստաթուղթը, ես իմ կարծիքը կհայտնեմ դրա մասին». ՊՆ նախկին նախարարը՝ սահմանադրական փոփոխությունների մասին

«Ես չեմ ուզում հիմա գնահատականներ տալ, որովհետև փաստթուղթը դեռ ամբողջական չէ: Երբ կլինի ամբողջ փաստաթուղթը, ես իմ կարծիքը կհայտնեմ դրա մասին»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Ազգային վերածնունդ» կուսակցության նախագահ, պաշտպանության նախկին նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ խոսելով սահմանադրության նոր նախագծի մասին:

Ըստ նրա՝ դեռ պարզ չէ, թե նախագծում ինչ է գրված, և հետագայում կարող է լինեն կետեր, որոնք կչեզոքացնեն հրապարակված դրույթները. «Դրա համար ես փաստաթուղթը չեմ գնահատում, եթե ամբողջական չէ»:

Վ.Հարությունյանը դժվարացավ նաև նշեց, թե որքանով արդյունավետ կլինի, եթե վարչապետը լինի ԶՈՒ գլխավոր հրամանատարը. «Կան տարբերակներ, օրինակ՝ Գերմանիան, որ վարչապետն ունի նախագահի լիազորություններ: Ես խնդիր չեմ տեսնում դրանում, կախված է նրանից, թե ինչ լիազորություններ կունենան երկրի նախագահը, վարչապետն ու ԱԺ նախագահը»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031