Բաժիններ՝

Թոմաս Մյուլլերի համար «Մանչեսթեր Յունայթեդը» «Բավարիային» առաջարկել է 100 մլն եվրո

«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստում է ակումբի պատմության ռեկորդային առաջարկությունը: Թոմաս Մյուլլերի տրանսֆերով հետաքրքրված է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Լուի Վան Գալը: Ինչպես հաստատում է Sport1.de-ը, «մանկունյանցիները» պատրաստ են Մյուլլերի համար «Բավարիային» առաջարկել 100 մլն եվրո, իսկ ֆուտբոլիստին` հնգամյա պայմանագիր:

Ինչպես հաղորդում է աղբյուրը, մյունհենցիներն արդեն մերժել են «Մանչեսթեր Յունայթեդի» 82 մլն եվրո առաջարկը:

«Մանչեսթեր Յունայթեդը» հուլիսի 13-ին պաշտոնապես ձևակերպել է «Բավարիայի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերի տրանսֆերը:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ գործարքից հետո «Բավարիայի» նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն վստահեցրել էր, որ մյունհենցիներն այլևս չեն վաճառի իրենց առաջատար ֆուտբոլիստներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս