Բաժիններ՝

Իրանին շահավետ կլինի երկրից դուրս բերել օգտագործված միջուկային վառելիքը. Սալեհի

Իրանին շահավետ կլինի երկրից դուրս բերել օգտագործված միջուկային վառելիքը, ինչպես դա նախատեսում է Իրանի միջուկային ծրագրի մասին համաձայնագիրը:

Այս մասին Իրանի Մեջլիսում հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ալի Աքբար Սալեհին` պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք վերաբերել են գործողությունների համատեղ համալիր պլանի տեխնիկական կողմին:

Մասնավորապես, պատգամավորները հետաքրքրվել են, թե ինչպես է նա վերաբերվում Բուշերի ԱԷԿ-ից վերամշակված վառելիքի դուրսբերմանը:

«Բուշերի ԱԷԿ-ի ամբողջ վերամշակված վառելիքը մենք, համաձայն Ռուսաստանի հետ դեռ 20 տարի առաջ կնքված համաձայնագրի, տանելու ենք Ռուսաստանի Դաշնություն: Ավելին, ամբողջ օգտագործված միջուկային վառելիքը Արաքի ռեակտորից, մենք նույնպես Իրանի սահմաներից դուրս կհանենք»,-ասել է Ալի Աքբար Սալեհին:

«Միջուկային թափոնների համար պահպանման առավել անվտանգ եղանակը դրանք հատուկ ջրային ավազաններում տեղադրելն է: Այդտեղից, մի քանի տարում, հարկ է իրականացնել թափոնների վերաթաղում մինչև 5 կմ խորության հորերում: Օրինակ՝ ԱՄՆ-ում միջուկային թափոնների պահպանման փուլը մշակված չէ: Մենք նույնպես նման տեխնոլոգիա չունենք: Այդ պատճառով էլ Իրանի համար օգտագործված միջուկային վառելիքը արտասահման տեղափոխելը ելք է ստեղծված իրավիճակից»,-ընդգծել է նա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս