«Ատլետիկոն» կվերադարձնի Լուիսին, Մոտտան բոյկոտ է հայտարարել «ՊՍԺ»-ին. տրանսֆերային նորություններ
«Ատլետիկոն» կվերադարձնի Ֆիլիպե Լուիսին:
Մադրիդցիները բրազիլացու` ով անցյալ մրցաշրջանում տեղափոխվեց «Չելսի», հետգնման առաջնահերթ իրավունք ունեն: Marca-ի տեղեկությամբ՝ «Ատլետիկոն» առաջարկել է 16 մլն եվրո, որը, ամենայն հավանականությամբ, ձեռնտու կլինի լոնդոնցիներին:
«Եթե «Ատլետիկոն» առաջարկություն անի, ապա մենք բաց կթողնենք Ֆիլիպեին: Մենք նրան փոխարինող կգտնենք»,- ասել է Ժոզե Մոուրինյոն:
Տիագո Մոտտան բոյկոտ է հատարարել «ՊՍԺ»-ին:
Մոտտան խոսքերից անցել է վճռական գործողությունների: Ավելի վաղ նա ասել էր, որ չի ցանկանում խաղալ «ՊՍԺ»-ում, և հաստատել է դա գործողություններով: Le Parisien-ի տեղեկությամբ, կիսապաշտպանը հրաժարվել է մարզումներից: Լորան Բլանը մեկնաբանել է այս իրավիճակը:
«Մոտտան չի մասնակցի ընկերական հանդիպմանը: Մոտտան չի ցանկանում խաղալ «ՊՍԺ»-ի կազմում, բայց ակումբը չի ցանկանում նրան բաց թողնել: Շատ նուրբ իրավիճակ է, բայց այն պետք է շուտ լուծել»,- ասել է Բլանը:
Ավելի ուշ Sport Mediaset-ը տեղեկացրել է, որ Մոտտան համաձայնեցրել է պայմանագիր պայմանները «Ատլետիկոյի» հետ: Իհարկե, սկզբում կիսապաշտպանը պետք է բոլոր հարցերը լուծի «ՊՍԺ»-ի հետ:
«Արսենալը» Բենզեմայի համար առաջարկել է 45 մլն եվրո:
Քարիմ Բենզեմայի «Արսենալ» տեղափոխման մասին տեղեկությունն ի հայտ եկավ շաբաթներ առաջ: Երկուշաբթի օրն այդ տեղեկությունը հաստատեց իտալացի լրագրող Տանկրեդի Պալմերին: Նա նշել է նաև, որ հնարավոր գործարքը կարժենա մոտ 45 մլն եվրո:
Արսեն Վենգերն արդեն հանդիպել է Բենզեմայի հետ, ով չի զգում աջակցություն Ռաֆա Բենիտեսի կողմից և պատրաստ է փոխել ակումբը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը