
Եղանակը՝ առաջիկա օրերին

Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Հանրապետության տարածքում`
Հուլիսի 22-ին շրջանների զգալի մասում, 23-ին առավելապես հյուսիսային շրջաններում գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, 24-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևանում`
Հուլիսի 22-ի երեկոյան ժամերին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Հուլիսի 23-26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի հուլիսի 22-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
Օդի առավելագույն ջերմաստիճան` 40.10C (1989 թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.40C (1983 թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան` 27.20C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն