Գիտնականները ստացել են ունիկալ դեղամիջոց քաղցկեղի դեմ. Asian Scientist

Սինգապուրյան Duke-National University of Singapore Graduate Medical School (Duke-NUS)-ի և The Agency for Science, Technology and Research (A*STAR)-ի գիտնականներն ունիկալ դեղամիջոց են մշակել քաղցկեղի դեմ:

ETC-159-ն առաջին հակաքաղցկեղային դեղամիջոցն է, որը ստեղծվել է երկրում և անցել է բոլոր անհրաժեշտ փորձարկումները: Հիմա ընթանում է դեղամիջոցի կլինիկական հետազոտությունների փուլը: Հաջողության դեպքում աշխարհը օնկոլոգիական հիվանդությունների բուժման համար գործուն պատրաստուկ կստանա:

Քաղցկեղը Սինգապուրում մահացության հիմնական պատճառներից մեկն է: Երկրում մահվան յուրաքանչյուր երրորդ դեպքի պատճառը քաղցկեղն է: Աշխարհում ամեն տարի քաղցկեղից մահանում է 8.2 մլն մարդ:

11748557_10205025325857047_1380828288_n

ETC-159 գործում է աղիների, ձվարանների և ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեմ:

Բոլոր թվարկված քաղցկեղի տեսակները միավորված են մեկ մեխանիզմով` բջջային ազդանշանային Wnt ուղիներով: Այդ ուղիների ակտիվության բարձրացման հետ բարձրանում է նաև քաղցկեղային բջիջների աճի և տարածման հավանականությունը:

Հիմա ընթանում է կլինիկական փորձարկումների առաջին փուլը` դեղամիջոցի անվտանգության և տանելիության գնահատման համար: Փորձարկվող խմբի մեջ են մտել քաղցկեղով հիվանդ 58 մարդ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

 

Տեսանյութեր

Լրահոս