
Ֆրանսիայում հայտնաբերվել են նացիստական անմարդկային փորձերի զոհերի աճյունամասերը

Ստրասբուրգի բժշկական հետազոտական հաստատությունում հայտնաբերվել են նացիստական փորձերի զոհերի աճյունների մնացորդները, հայտնում է Associated Press-ը: Գազային խցիկներում մարդկանց սպանությունից հետո նացիստները նրանց աճյունները փոխանցվել էին Ֆրանսիայի արևմուտքում գտնվող այդ հետազոտական հաստատությանը:
Այս մասին հայտնի է դարձել շնորհիվ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների մի նամակի, որտեղ Ստրասբուրգի բժշկական ինստիտուտի տնօրենը հայտնում է նացիստ անատոմիստ Աուգուստ Հիրթի անցկացրած փորձերի մասին:
Փաստաթղթում ասվում է գազային խցիկներում սպանված հրեաների հյուսվածքների նմուշների պահման մասին: Նշվում է, որ այդ խցիկները կառուցվել էին հատուկ Հիրթի փորձերի համար: Հետազոտող Ռաֆայել Տոլեդանոն հուլիսի սկզբին նույնականացրել էր նմուշները, որոնց մասին ասվում է փաստաթղթում: Դրանք գտնվել են ինստիտուտի պահոցներում.
Ստրասբուրգի քաղաքապետարանից հայտնել են, որ հուսով են՝ Ստրասբուրգի հրեական համայնքին վերադարձնել մարդկային աճյունների նմուշները՝ դրանք հուղարկավորելու համար: