
Օբամեյանգը մնում է «Բորուսիայում»

Դորտմունդի «Բորուսիայի» գործադիր տնօրեն Հանս-Յոախիմ Վատցկեն լրագրողներին հայտնել է, որ ակումբի հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը չի հեռանա գերմանական ակումբից:
«Օբամեյանգն առաջիկա մրցաշրջանում կմնա մեր թիմում: Նա չի վաճառվում»,- Վատցկեի խոսքերն է մեջբերել Bild-ը:
Գաբոնի հավաքականի ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են մի շարք ակումբներ, բայց ամենից ակտիվ քայլեր ձեռնարկում էին անգլիական «Արսենալը» և ֆրանսիական «ՊՍԺ»-ն:
Հիշեցնենք, որ Գերմանիայի առաջնության 2014-15 մրցաշրջանում անցկացրած 33 խաղում Օբամեյանգը դարձավ 16 գոլի հեղինակ:
Սիրարփի Աղաբաբյան