
«Մենք ցանկանում ենք գնել Ջոն Սթոունզին». Ժոզե Մոուրինիո

Լոնդոնյան «Չելսիի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն հաստատել է, որ բանակցություններ են գնում «Էվերթոնի» պաշտպան Ջոն Սթոունզին գնելու համար: Ինչպես հայտնում է Daily Mail-ը, «կապույտներն» արդեն առաջարկել են ֆուտբոլիստի համար 26 մլն եվրո, մերժում են ստացել և հիմա պատրաստ են բարձրացնել առաջարկը:
«Հիմա նրանք ասում են. «Մենք չենք ընդունում այդ առաջարկը»: Նրանք չեն ասում, որ հրաժարվում են յուրաքանչյուր այլ առաջարկից: Քանի որ նրանք ասում են, որ համաձայն չեն մեր ներկայիս առաջարկի հետ, ապա մենք կարող ենք մինչև սեպտեմբերի 1-ն ավելացնել այն:
Եթե երբևէ Ռոբերտո Մարտինեսը կամ ակումբի նախագահը կասեն` «Նա չի վաճառվում», այդ դեպքում ամեն ինչ վերջացած կլինի: Բայց մենք չենք ժխտում, որ արել ենք առաջարկ, իսկ դա նշանակում է, որ մենք ցանկանում ենք նրան գնել»,- ասել է Մոուրինիոն:
Պատրաստեց Անի Գաբուզյանը