Հնամենի Շխմուրադի վանքը փլվում է
Tesankyun.am-ը գրում է. Շխմուրադի վանական համալիրը կառուցվել է 12-13-րդ դարերում: Այն գտնվում է Հախում գետի հովտում, Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանի Վերին Ծաղկավան գյուղից 6 կմ հարավ-արեւմուտք:
Համալիրը կազմված է եկեղեցուց,մատուռից եւ երկու գավիթներից: Վանական համալիրի գլխավոր՝ Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է մոխրագույն ֆելզիտից,1181թվականին: Վանքի պարսպապատից միայն ավերակներ են մնացել: Վանքի տարածքում կան գեղաքանդակ խաչքարեր, որոնց շարքում է հռչակավոր վարպետ Կիրամի կիսաքանդ խաչքարը:
Վերին Ծաղկավան համայնքի ղեկավար Արթուր Ղազարյանը ահազանգել է Շխմուրադի վանական համալիրի աղետալի վիճակի մասին եւ այն հիմնանորոգելու համար աջակցություն խնդրում:
Համայնքի ղեկավարը հայտնեց, որ վանական համալիրը գտնվում է Վերին Ծաղկավանի վարչական տարածքում, մշակույթի նախարարության իրավասության ներքո: Նա ասաց,որ վանական համալիրը գտնվում է խարխուլ վիճակում, փլվելու եզրին է:
Համայնքապետի հաշվարկներով՝ Շխմուրադի վանական համալիրի վերանորոգման համար հարկ կլինի ներդնել 100 հազար ամերիկյան դոլարին համարժեք գումար::
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:
Լուսանկարը՝ hushardzan.am-ի: