Բաժիններ՝

ԵԱՀԿ-ն վաղը հերթական մոնիթորինգը կանցկացնի հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում

Վաղը՝ հուլիսի 22-ին, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական մանդատին համապատասխան, պլանավորվում է հերթական մոնիթորինգն անցկացնել հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում՝ Ադրբեջանի Տերտերի շրջանի տարածքում:

Այս մասին հայտնում է Trend գործակալությունը՝ հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության այսօր տարածած հաղորդագրությանը:

Ադրբեջանի կողմից մոնիթորինգը կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Եվգենի Շարովն ու Սայմոն Թիլլերը:

Հայաստանի կողմից շփման գծի մշտադիտարկում կիրականացնեն ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականներ Խրիստո Խրիստովն ու Իրժի Աբերլեն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031