Բաժիններ՝

Գիտնականները պարզել են, թե կանացի ինչպիսի տիպաժն է հրապուրում տղամարդկանց

«Գեղեցկությունը նայողի աչքերում». մի անգամ գրել է Օսկար Ուայլդը: Սակայն Մադրիդի Ինքնավար համալսարանի հետազոտողների թիմը պարզել է, որ դիմագծերը, որոնք հրապուրում են մեզ, կախված են ոչ միայն «նայողի» անհատական ճաշակից, այլ նաև նրա սեռից:

Ընդունված է համարել, որ հիմնական հատկանիշը, որով դատում են արտաքին գեղեցկությունը, հանդիսանում է դեմքի համաչափությունը: Գենետիկների կարծիքով աջ և ձախ կողմերի մինիմալ տարբերությունը առողջության և լավ գեների հատկանիշ է:

Սակայն նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ կանացի գեղեցկության գնահատման մեջ տղամարդիկ ղեկավարվում են լրիվ այլ հատկանիշներով: Նրանք առավել հրապուրիչ են համարում ջահելադեմ և հասարակ արտաքին տվյալներով, միջին վիճակագրական կանանց:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել 18-30 տարեկան 266 ուսանողուհիների շրջանում: Աղջիկների գրավչությունը լուսանկարներով գնահատել են 44 հետերոսեքսուալ տղամարդ: Գնահատման պարամետրերի մեջ հիշատակվում էին դեմքի համաչափությունը, համապատասխանությունը միջին վիճակագրական տիպաժին, կանացիությունը, երիտասարդությունը և այլ բնութագրեր:

Անալիզի ենթարկելով տղամարդկանց պատասխանները` հետազոտողները մեղմ ասած, զարմացած էին մնացել: Պարզվում է, որ կանացի դեմքի տղամարդու ընկալումը գլխավորապես կախված է ոչ թե համաչափությունից, այլ նրա երիտասարդությունից և այս կամ այն տեղանքի միջին վիճակագրական աղջկա արտաքին գծերի համապատասխանությունից:

Իրականում, կնոջ գեղեցկությունը համարվում է, չնայած կարևոր, բայց ոչ միակ գործոնը, որով որոշվում է նրա գրավչությունը:

Երբ ծանոթությունը արդեն կատարվել է, և սկսվում է ակտիվ շփումը, առաջին պլան են դուրս գալիս այլ ցուցանիշներ` կապված բնավորության հետ: Հոգատար, բարի, հավատարիմ կանայք սկսում են ավելի գեղեցիկ թվալ, իսկ անհավասարակշռված և դյուրագրգիռ կանայք շուտ կորցնում են իրենց գրավչությունը:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս