«Միլանը» ցանկանում է գնել Գարային, Բենիտեսը սպասում է Լյորենտեին. տրանսֆերային նորություններ
«Մանչեսթեր Սիթին» 15 մլն եվրո է վճարել անգլիացի պատանու համար:
«Ֆուլհեմի» 18-ամյա անգլիացի պաշտպան Պատրիկ Ռոբերտսը մեկ տարի առաջ ստորագրեց իր առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրը «հովեկների» հետ, անցկացրեց այնտեղ 19 խաղ, իսկ նոր մրցաշրջանը կսկսի արդեն Պրեմիեր Լիգայի առաջատարներից մեկի կազմում: Ըստ Metro-ի տվյալների, «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել է 15.5 մլն եվրո:
«Միլանին» պետք է Գարայը:
Ակսել Վիթսելին «Զենիթից» ձեռք բերելու անհաջող փորձից հետո «ռոսոներները» ցանկանում են ուժեղանալ պետերբուրգցիների մեկ այլ ֆուտբոլիստով: La Gazzetta dello Sport-ի տեղեկություններով՝ «Միլանը» Ռուսաստանի չեմպիոններին առաջարկել է 25 մլն եվրո Գարայի համար, բայց դժվար թե դրական պատասխան ստանա: «Զենիթը», թերևս, պատրաստ չէ բաժանվել իր առաջատար ֆուտբոլիստներից մեկից, ում պայմանագրի ժամկետը լրանում է 2019թ.:
Վիտսելը մեկ ոտքով «Չելսիում» է:
Բելգիացի կիսապաշտպանը կարող է անգլիական թիմի մարզաշապիկը հագնել արդեն այս շաբաթվա կեսերին: Ըստ Metro.co.uk-ի տեղեկության՝ Ռոման Աբրամովիչն այնուամենայնիվ պայմանավորվել է Ալեքսանդր Դյուկովի հետ` Վիտսելի տրանսֆերի վերաբերյալ: Ֆուտբոլիստի տրանսֆերը «Չելսիի» համար կարժենա 33 մլն եվրո:
Դիեգո Սիմեոնեն շարունակում է ուժեղացնել «Ատլետիկոն»:
Նոր մրցաշրջանից առաջ Դիեգո Սիմեոնեն շարունակում է ուժեղացնել «Ատլետիկոյի» «զրահը»: Marca-ն փոխանցում է, որ արգենտինացին շատ շուտով թիմի շարքերում կունենա Տիագո Մոտային և Ֆիլիպե Լուիսին: 2 ֆուտբոլիստներն էլ արդեն հանդես եկել են «հնդկացիների» կազմում` իտալացին՝ 2007-2008թթ. մրցաշրջանում, իսկ բրազիլացին` միայն անցյալ տարի էր հեռացել ակումբից:
Բենիտեսը երազում է Լյորենտեի մասին:
Tuttosport-ը հայտարարում է, որ Ռաֆա Բենիտեսը հույս ունի այս շաբաթ «Ռեալի» մարզմանը տեսնել Ֆերնանդո Լյորենտեին: Կարծես թե իսպանացին վաղուց է հետևում իր համաերկրացուն և շատ է ցանկանում նրան տեսնել թիմում: Բայց կարելի էր ուղղակի բաց չթողնել Մորատային:
Պատրաստեց Անի Գաբուզյանը