
ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը՝ առաջիկա օրերի եղանակի մասին

Հանրապետության տարածքում`
Հուլիսի 19-21-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ին շրջանների զգալի մասում, 23-ի գիշերվա առաջին կեսին և երեկոյան ժամերին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ` քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ:
Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հուլիսի 20-21-ին կբարձրանա 1-2 աստիճանով:
Երևանում`
Հուլիսի 19-21-ին, 23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 22-ի երեկոյան ժամերին և գիշերվա առաջին կեսին հնարավոր է ամպրոպ, կա կարճատև անձրևի հավանականություն: Երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Երևանի հուլիսի 19-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 38.90C (1982 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 14.60C (1997 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 26.60C
ՀՀ ԱԻՆ հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի պետական ծառայություն