Բաժիններ՝

Universal ստուդիան վաստակել է 5 մլրդ դոլար

Universal ստուդիան նոր բացարձակ ռեկորդ է գրանցել՝ համաշխարհային կինովարձույթից վաստակելով 5 մլրդ դոլար ավելի արագ, քան դա հաջողվել էր նրա հոլիվուդյան մրցակիցներին: Այս մասին հաղորդում է The Hollywood Reporter-ը:

Այդ գումարի 1.709 միլիարդ դոլարը ստուդիան աշխատել է համաշխարհային շուկայում՝ տնային կինովարձույթում, ևս 3.292 միլիարդը՝ Ամերիկայում: Այս պահին «Յուրյան ժամանակաշրջանի աշխարհը» վաստակել է արդեն 600 միլիոն դոլար: Դա բացարձակ ռեկորդ է, որովհետև նման արդյունքի ֆիլմը հասել է 36 օրվա ընթացքում:

Ընկերության մեկ այլ ֆիլմ՝ «Ֆորսաժ 7»-ը ևս հսկայական գումարներ է աշխատում: Այս պահին հսկայական հասույթ է բերում նաև «Մինիոններ» անիմացիոն ֆիլմը, որը մի քանի օրվա ընթացքում վաստակել է մոտ 500 մլն դոլար:

Սա ամենահաջողակ տարին է Universal ընկերության հարյուրամյա պատմության ընթացքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս