Բաժիններ՝

«Կգնամ թոշակի, եթե չկարողանամ հաղթել Կլիչկոյին». Թայսոն Ֆյուրի

Բրիտանացի գերծանրայինը գտնում է, որ ուկրաինացի չեմպիոնից պարտություն կրելու դեպքում ինքը տեղ չի ունենա բռնցքամարտի աշխարհում: Բրիտանացի Թայսոն Ֆյուրին, ով կդառնա WBO, IBO, WBA և IBF վարկածներով աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կլիչկոյի հաջորդ մրցակիցը, հայտարարել է, որ կավարտի պրոֆեսիոնալ կարիերան այն դեպքում, եթե չկարողանա պարտության մատնել ուկրաինացի բռնցքամարտիկին:

«Եթե ես չկարողանամ հաղթել Վլադիմիրին, ով բռնցքամարտի չափանիշներով՝ իր 39 տարեկանում արդեն ծեր է, ապա էլ չեմ շարունակի բռնցքամարտը: Իմ պարտությունը կնշանակի, որ ես երբեք չեմ դառնա այնքան լավը, ինչպես որ ուզում եմ, և բռնցքամարտն ինձ համար կկորցնի իմաստը»,- գրել է Ֆյուրին սոցիալական ցանցերում:

Հիշեցնենք, որ Վլադիմիր Կլիչկոյի և Թայսոն Ֆյուրիի միջև մենամարտը տեղի է ունենալու հոկտեմբերի 24-ին, Դյուսելդորֆում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս