Բաժիններ՝

Երկրպագուներից մեկն ինձ «կապիկ» անվանեց

Գանացին «Սպարտակի» հետ խաղի ժամանակ կատարած անպատշաճ ժեստը բացատրել է ռասիզմի պատճառով առաջացած նյարդային պոռթկումով:

Ռուսաստանի ֆեդերացիայի Պրեմիեր լիգայի առաջին տուրի 31-րդ րոպեին տրիբունաներին անպատշաճ ժեստ ցույց տալու համար դաշտից հեռացվել է «Ուֆայի» ֆուտբոլիստ Էմմանուել Ֆրիմպոնգը:

«Երկրպագուներից մեկն ինձ «կապիկ» անվանեց: Ես մոտեցա նրան և հարցրի, թե ինչո՞ւ նա դա արեց,- ասել է Ֆրիմպոնգը: -Անկեղծ ասած, ես էմոցիայի մեջ նրան մատ ցույց տվեցի, համբերությունս ուղակի պայթել էր: Ես ափսոսում եմ այն բանի համար, ինչ արեցի: Ես պետք է զսպեի ինձ: Բայց այդ ժամանակ ես կատաղած էի:

Կցանկանայի ներողություն խնդրել բոլորից: Ես ուրախ եմ, որ մենք ոչ-ոքի խաղացինք, բայց ազնվորեն ասած՝ ես շատ հիասթափված եմ, որ Ռուսաստանում կարելի է այդպիսի բան լսել: Շատ շուտով այս երկիրն ընդունելու է Աշխարհի առաջնությունը, և այդպիսի բաների համար պետք է որ ամոթ լինի: Մտածում եմ, որ «Սպարտակի» բոլոր երկրպագուներն այդպիսին չեն: Դա մեկ մարդու մեղքն էր: Ես ցանկանում եմ ներողություն խնդրել թիմակիցներիցս և թիմի մարզչից»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031