
«Մանչեսթեր Սիթին» հայտարարել է նոր ֆուտբոլիստ ձեռք բերելու մասին

«Մանչեսթեր Սիթին» իր պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է «Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ֆաբիան Դելֆին ձեռք բերելու մասին: 25-ամյա ֆուտբոլիստի հետ 5-ամյա պայմանագիր է կնքվել: Դելֆն արդեն բուժզննում է անցել: Նա թիմին կմիանա Ավստրալիայում, որտեղ ակումբն անցկացնում է ուսումնամարզական հավաք: «Մանչեսթեր Սիթիի» կազմում Դելֆը հանդես կգա 18 համարի մարզաշապիկով:
Անգլիայի Պրեմիեր լիգայի նախորդ մրցաշրջանում Դելֆը 28 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 3 գոլային փոխանցման հեղինակ, ստացել է մեկական դեղին և կարմիր քարտ:
Սիրարփի Աղաբաբյան