Բաժիններ՝

Մարիո Գյոթսեն կարիերան կարող է շարունակել «Յուվենթուսում»

Marca-ն տեղեկացնում է, որ «Բավարիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Մարիո Գյոթսեն կարիերան կարող է շարունակել «Յուվենթուսում»:

Թուրինյան ակումբը ցանկանում է վարձակալել Գերմանիայի հավաքականի 23-ամյա կիսապաշտպանին երկու տարով, իսկ հետագայում պարտադիր գնել ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: Ոչ պաշտոնական աղբյուրների կողմից գործարքը 30 մլն եվրո է գնահատվում:

Ավելի վաղ մամուլում տարածվել էր տեղեկատվություն, որ Գյոթսեն կարող է տեղափոխվել «Յուվենթուս», եթե Արտուրո Վիդալը տեղափոխվի «Բավարիա»:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031