Բաժիններ՝

Ֆորմուլա 1-ի արշավորդ Ժյուլ Բյանկին մահացել է ստացած վնասվածքներից

Ֆորմուլա 1-ի ֆրանսիացի արշավորդ Ժյուլ Բյանկին անցած տարի Ճապոնիայի Գրան պրիի ավտովթարի ժամանակ ստացած վնասվածքներից մահացել է ուրբաթ գիշերը:

25-ամյա արշավորդը, ով 2013թ. հանդես էր գալիս «Մարուսյա» թիմի կազմում, կոմայի մեջ էր գտնվում անցյալ տարվա հոկտեմբերից:

Եղանակային վատ պայմանների պատճառով Բյանկին 200 կմ/ժամ արագությամբ ընթանալիս դուրս է թռչել երթուղուց և հարվածել է էվակուատորին, որի հետևանքով ստացել է գլխուղեղային լուրջ վնասվածք:

«Ժյուլը, ինչպես միշտ, պայքարում էր մինչև վերջ, բայց այսօր նրա պայքարն ավարտվեց»,- հայտարարել են Ժյուլի ծնողները:

Ավտոարշավորդը մահացավ Նիցցայի համալսարանական հիվանդանոցում:

«Մարուսյա» թիմը, որն այժմ հանդես է գալիս «Մանոր» անվան տակ, հայտարարել է, որ սգում է Ժյուլի մահը:

«Մենք շնորհակալություն ենք հայտնում Ժյուլի գործընկերներին, երկրպագուներին, ընկերներին և բոլոր նրանց, ովքեր նրա վերջին ամիսներին ցուցաբերում էին իրենց ջերմ զգացմունքները: Դա մեծ ուժ էր տալիս և օգնում էր կարողանալ հաղթահարել այդ պահերի ծանրությունը»,- ասել են Բյանկիի ծնողները:

Բյանկիի մահվան լուրից հետո Ֆուրմուլա 1-ի մյուս արշավորդներն իրենց ցավակցություններն են հայտնել Ժյուլի ծնողներին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս