Բաժիններ՝

Էմիր Կուստուրիցան վրդովված է. Կիևում կայանալիք համերգը չեղյալ է հայտարարվել

Սերբ երգիչ, ռեժիսոր Էմիր Կուստուրիցայի «Սերը կփրկի աշխարհը» խորագրով համերգը Կիևում չեղյալ է հայտարարվել: Ինչպես հայտնում է viva.ua-ն, համերգը պետք է կայանար հուլիսի 28-ին:

Մարզապալատի կայքում, որտեղ նախատեսված էր միջոցառումը, հայտնվել է տեղեկություն այն մասին, որ համերգը չի կայանալու: «Հայտնում ենք, որ «Սերը կփրկի աշխարհը» բարեգործական համերգը չեղյալ է հայտարարվում»,-տեղեկացրել են կազմակերպիչները:

Համերգը չեղյալ հայտարարելու պատճառները չեն հաղորդվում:: Դրանից մեկ օր առաջ Ուկրաինայի մշակույթի նախարարությունը դիմել էր երկրի ՆԳՆ-ին ու Ուկրաինայի անվտանգության ծառայությանը համերգին Կուստուրիցայի մասնակցության նպատակահարմարության հարցով:

Անձամբ երաժիշտը այդ նորությանը բացասական արձագանք է տվել՝ ուկրաինական իշխանությունների որոշումն անվանելով «քարոզչության հերթական դրսևորում»: «Ես զարմացած չեմ: Նրանք իրենց հայտարարում են որպես դեմոկրատներ, սակայն ճնշում են այլախոհներին»,-հայտարարել է Կուստուրիցան հեռուստատեսությամբ ունեցած ելույթում:

Կուստուրիցան ավելի վաղ կողմ էր հանդես եկել Ռուսաստանի վարած քաղաքականությանը Դոնբասում ու Ղրիմում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս