Բաժիններ՝

Բելառուսում նախագահի պաշտոնին առաջադրվել է 14 թեկնածու

Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) երեկ ավարտել է երկրի նախագահի թեկնածուների փաստաթղթերի ընդունումը: Ինչպես հայտնում է Interfax-ը, անհրաժեշտ փաստաթղթեր է ներկայացրել 14 թեկնածու:

Բելառուսի ԿԸՀ-ն փաստաթղթեր է ընդունել երկրի ներկայիս նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյից, Բելառուսի «Արդար աշխարհ» կուսակցության նախագահ Սերգեյ Կալյակինից, Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Սերգեյ Գայդուկևիչից, գործարար Անդրեյ Կոնովցովից ու մի շարք այլ թեկնածուներից:
Լուկաշենկոյի, Գայդուկևիչի ու Կալյակինի խմբերն արդեն գրանցվել են, ասված է Բելառուսի ԿՀԸ-ի կայքում:

Մյուսների գրանցման մասին որոշումը կկայացվի հուլիսի 20-ին:
Բելառուսի նախագահական ընտրությունները տեղի են ունենալու հոկտեմբերի 11-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031