Բաժիններ՝

Վթար՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի մոտ

Հուլիսի 18-ին, ժամը 01.39-ին ահազանգ է ստացվել, որ Հրազդանի կիրճում՝ «Նաբերեժնի» հյուրանոցային համալիրի մոտակայքում, տեղի է ունցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և ՀՆՓԱԻԿ փրկարարական ջոկատը:
Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 34MO961 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ` Հ. Դ.) բախվել է էլ.սյանը, այնուհետև գազատար խողովակին և կողաշրջվելով` բախվել պատին: Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել ուղևոր Մ. Ա.-ին (ծնվ.1994թ.), ով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031