
Հուլիսի 20-ից Երևան քաղաքի Պուշկինի և Հին Երևանցու փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ճանապարհային երթևեկության բարելավման, ինչպես և հապաղումներից ու հնարավոր խցանումներից խուսափելու նպատակով՝ 2015 թվականի հուլիսի 20-ից Երևան քաղաքի Պուշկինի և Հին Երևանցու փողոցներում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Պուշկինի փողոցի՝ Աբովյան և Հին Երևանցու փողոցների միջև ընկած հատվածում երթևեկությունը կլինի երկկողմանի, իսկ Հին Երևանցու փողոցի երթևեկությունը Պուշկին և Տերյան փողոցների հատվածում կլինի միակողմանի՝ Պուշկինի փողոցից Տերյան փողոցի ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանություն