
Լեոնարդո Դի Կապրիոն` «Ողջ մնացածը» ֆիլմի թրեյլերում

Համացանցում է հայտնվել օսկարակիր ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինիարիտուի «Ողջ մնացածը» ֆիլմի թրեյլերը: Ֆիլմում գլխավոր դերակատարին մարմնավորում է Լեոնարդո Դի Կապրիոն, հայտնում է spletnik.ru-ն:
Ֆիլմը հիմնված է իրական իրադարձությունների հիման վրա ու պատմում է որսորդ Հյու Գլասի պատմությունը: Ողջ մնալու համար Հյուն դիմակայում է հնդկացիներին, վայրի կենդանիներին ու ցրտին:
Ֆիլմը համաշխարհային վարձույթ դուրս կգա 2015թ. դեկտեմբերի 25-ին: