Շախմատը 2018թ. Օլիմպիական խաղերում կներկայացվի՝ որպես ցուցադրական մարզաձև
Շախմատի Միջազգային Ֆեդերացիայի (FIDE) նախագահ Կիրսան Իլյումժինովը հայտարարել է, որ 2018թ. Ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ շախմատը կներկայացվի՝ որպես ցուցադրական մարզաձև:
«Ուրախ եմ, որ բանակցությունները ՄՕԿ-ի հետ հաջող ավարտ ունեցան: Համարում եմ, որ սա հաղթանակ էր: Բոլոր նոր օլիմպիական մարզաձևերը, օրինակ՝ ինչպես կյոռլինգը, սկզբում ցուցադրական են եղել: Դա անհրաժեշտ առաջին քայլն է: 2018թ. Օլիմպիադայից հետո տեղի կունենա ՄՕԿ-ի գործկոմի նիստ, որի ժամանակ վերջնական որոշում կկայացվի շախմատն Օլիմպիադայի ծրագրում ներգրավելու մասին»,- FIDE-ի նախագահի խոսքերն է փոխանցում ТАСС-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը