Բաժիններ՝

ԵՄ-ն 64 մլն եվրո կհատկացնի սիրիացիներին օգնելու համար

Եվրամիությունը հավելյալ 64 մլն եվրո կհատկացնի կոնֆլիկտի հետևանքով տուժած սիրացիներին, ովքեր ապրում են Սիրիայում ու հարևան երկրներում, ասվում է Եվրահանձնաժողովի կոմյունիկեում: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն:

«Մարդասիրական վիճակն ավելի ու ավելի է վատանում այն ժամանակ, երբ մարտերը թեժացել են քաղաքական որոշման բացակայության ֆոնին: Հավելյալ ֆինանսավորումը անհրաժեշտ օգնություն կցուցաբերի կարիքավորներին: Սակայն, հաշվի առնելով ճգնաժամի մասշտաբները, ավելի շատ գումար կպահանջվի»,-ասել է մարդասիրական օգնության ու ճգնաժամերի կառավարման հարցով եվրահանձնակատար Խրիստոս Ստիլիանիդիսը:

Ֆինանսավորումը կուղղվի ջրի, սննդամթերքի ձեռքբերմանն ու սանիտարական կարիքները հոգալուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս