Բաժիններ՝

Ուկրաինայի Ռադայում նիստի ժամանակ ծեծկռտուք է տեղի ունեցել

Ուկրաինայի Գերագույն ռադայում ծեծկռտուք է տեղի ունեցել այն բանից հետո, երբ երկրի սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն ուղարկվել է Ուկրաինայի Սահմանադրական դատարան, հայտնում է «112 Ուկրաինան»:

Ժողովրդական պատգամավոր Սերգեյ Կապլինի խոսքով՝ ծեծկռտուքը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ պատգամավոր Վլադիմիր Պարասյուկը պահանջել է, որ այն պատգամավորները, ովքեր աշխատանքի են անցել գործադիր իշխանությունում, վայր դնեն իրենց մանդատները:

«Հարգելի գործընկերներ, շատ եմ խնդրում, ով ուզում է հարաբերություններ պարզել, թող լքի սրահը: Կռվել կարելի է միայն Ուկրաինայի Գերագույն ռադայի նիստից հետո: Այստեղ հարկավոր է աշխատել»,-ասել է Ռադայի փոխխոսնակ Անդրեյ Պարուբին:

172372

172373

172374

172375

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս