Բաժիններ՝

Թբիլիսիում հիպերմարկետի հրդեհի հետևանքով 11 մարդ է տուժել

Թբիլիսիի «Գորգիա» հիպերմարկետում տեղի ունեցած հրդեհի հետևանքով 11 մարդ է տուժել, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

Ինչպես հայտարարել են երկրի շտապօգնության մամլո ծառայությունից, տուժածներին տեղափոխել են տարբեր հիվանդանոցներ:

Ներկայում հրդեհը մեկուսացվել է:

Հրդեհը ծագել էր հիպերմարկետի երկրորդ հարկում: Տարածքը պարուրված է եղել խիտ ծխով:

Դեպքի վայրում աշխատել է 3 հրշեջ բրիգադ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս