Բաժիններ՝

CNN-ը Դոնեցկում խփված «Բոինգի» հարցով հանձնաժողովի զեկույցից ուշագրավ հատվածներ է հրապարակել

CNN-ը, հղում կատարելով Ուկրաինայի տարածքում Malaysia Airlines-ին պատկանող «Բոինգ» ինքնաթիռի կործանման հարցով կազմակերպված հանձնաժողովի իր աղբյուրներին, հրապարակել է փորձագետների աշխատանքի արդյունքները, որ ներառվել են զեկույցի նախագծում:

Հեռուստաընկերության ներկայացրած տեղեկությունների համաձայն՝ զեկույցում ասվում է, որ ինքնաթիռը Դոնեցկի մարզում խփվել է հրթիռից, ընդ որում՝ այն տարածքից, որը վերահսկում են զինյալները:

Փորձագետները կարողացել են նաև պարզել հրթիռի տեսակն ու հրթիռի արձակած հետագիծը, ինչպես նաև րոպե առ րոպե վերականգնել իրադարձությունների ժամանակագրությունը:

Զեկույցի նախագիծը պարունակում է հարյուրավոր էջեր: Պատահարի համար մասնակի մեղավորություն է կրում նաև Malaysia Airlines-ը, որը անտեսել է կոնֆլիկտի գոտու վտանգավորության մասին տեղեկությունները ու շարունակել է իր ինքնաթիռները ուղարկել Ուկրաինայի արևելքով:

CNN-ը չի կարողացել պաշտոնական մեկնաբանություն ստանալ:
Հիշեցնենք, որ Malaysia Airlines-ին պատկանող «Բոինգ-777»-ը ուղևորվում էր Ամստերդամից Կուալա-Լումպուր: Ինքնաթիռը կործանվել էր 2014թ. հուլիսի 17-ին Դոնեցկում:

Զոհվել էր 298 մարդ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս