Իրանի հետ համաձայնագիրը կանխարգելել է Մերձավոր արևելքում մեծ պատերազմի ծագումը. Օբամա
Իրանի միջուկային ծրագրի հարցով ձեռքբերումը թույլ է տվել կանխարգելել Մերձավոր արևելքում մեծ պատերազմի ծագումը, հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
«Այդ գործարքը մեզ աննախադեպ հնարավորություն է տալիս մոնիթորինգ անցկացնել Իրանի կարևոր միջուկային օբյեկտներում: Առանց այդ գործարքի մենք ռիսկի էինք դիմում, քանի որ Մերձավոր արևելքում ևս մեկ մեծ պատերազմ կարող էր սկսվել»,-նրա խոսքերը մեջբերում է Gazeta.ru-ն:
Դրա հետ կապված՝ Օբաման դարձյալ համաձայնագիրը դարձյալ «պատմական» է անվանել:
Դրա հետ միասին, ըստ Օբամայի, տվյալ հարցի քննարկումը ՄԱԿ-ի ԱԽ-ում առանց բանավեճերի չի անցնի: