Բաժիններ՝

Միջուկային բանակցությունների արդյունքը կարևոր քայլ է. Իրանի հոգևոր առաջնորդ

Իրանը պետք է ցուցաբերի զգուշավորություն ու զգոնություն՝ կյանքի կոչելով միջուկային զենքի մասին Վիեննայի համաձայնագիրը, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ի պատասխան Իրանի նախագահ Հասան Ռոուհանիի ուղերձի, ով հայտարարել էր Ավստրիայի մայրաքաղաքում բանակցությունների հոջող ավարտի մասին: Այս մասին հայտնում է TASS-ը:

«Դուք լավ գիտեք, որ վեց պետություններից մի քանիսը, որ ներկայացնում են հակառակ կողմը, ընդհանրապես արժանի չեն վստահության»,-ընդգծել է Ալի Խամենեին:

Իրանի հոգևոր առաջնորդը շնորհակալություն է հայտնել Իրանի պատվիրակության անդամներին խորհրդատվությունների բոլոր ռաունդներում լարված աշխատանքի համար՝ նշելով, որ «միջուկային բանակցությունների արդյունքը կարևոր քայլ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս