Բաժիններ՝

Պաշտոնական. Ռահիմ Ստեռլինգը «Մանչեսթեր Սիթիի» ֆուտբոլիստ է

«Լիվերպուլն» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է, որ թիմի կիսապաշտպան Ռահիմ Սթեռլինգը տեղափոխվել է անգլիական մեկ այլ թիմ ՝ «Մանչեսթեր Սիթի»: 20-ամյա ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել «Մանչեսթեր Սիթիի» հետ: Ֆուտբոլիստը նոր ակումբում հանդես կգա 7 համարի մարզաշապիկով:

Պաշտոնապես տրանսֆերի արժեքը չի նշվում, բայց «Մանչեսթեր Սիթիի» մամուլի քարտուղարությունն այն ակումբի պատմության համար ռեկորդային է համարում: Ոչ պաշտոնական աղբյուրները տեղեկացնում են, որ Ստեռլինգը տեղափոխվել է 49 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց:

Սթեռլինգը «Լիվերպուլի» սան է, մրցաշարերը միասին վերցված՝ նա մասնակցել է 129 հանդիպման և դարձել է 23 գոլի հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031