Ինչ են քննարկել Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը

«Ես պարոն Օսկանյանի հետ խիստ պարբերաբար հանդիպում եմ և մենք քննարկում ենք բազմաթիվ խնդիրներ: Հանդիպումներից մեկը համընկավ այն օրվան, որ մամուլում հրապարակվել էր այդ տեղեկատվությունը՝ իր կուսակացություն ստեղծելու մասին և խոսքը վերաբերել է բացառապես դրան: Պարոն Օսկանյանի հետ ես չէի կարող քննարկել մի բան, որը գոյություն չունի: Նա ասել է, որ եթե ինքը նման որոշում կունենա, ես այդ մասին կիմանամ առաջիններից մեկը: Այդ թեմային այլևս չենք անդրադարձել»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը՝ մեկնաբանելով օրերս մամուլում տարածված տեղեկությունը, որ Վարդան Օսկանյանը և Վահե Հովհաննիսյանը մտադիր են նոր կուսակցություն հիմնել:

Մեր հարցին, թե արդյոք հանդիպման ժամանակ քննարկվե՞լ են ԲՀԿ-ի հետ Օսկանյանի հարաբերությունների խնդիրը, Ն.Զոհրաբյանը պատասխանեց, որ դա ներկուսակցական խնդիր է, որը մամուլի համար հրապարակման ենթակա չէ: Իսկ թե արդյոք Վ.Օսկանյանը մասնակցելո՞ւ է ԱԺ հետագա աշխատանքներին, Ն.Զոհրաբյանը պատասխանեց. «Դրանք ներկուսակցական, ներխմբակային խնդիրներն են: Բոլոր հարցերին Օսկանյանն ինքը կպատասխանի: Ես իրավասու չեմ իր փոխարեն պատասխանել իրեն վերաբերող հարցերին»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031