«Այս տարի խոտը շատ համեղ էր». Նովակ Ջոկովիչ
Սերբը հայտարարեց, որ հաղթանակն Ուիմբլդոնում դա իր ամբողջ թիմի վաստակն է:
Կիրակի Ջոկովիչը 4 սեթում հաղթեց Ռոջեր Ֆեդերերին և պաշտպանեց Ուիմբլդոնի չեմպիոնի տիտղոսը:
«Առաջին հերթին ես կցանկանայի ասել, որ Ռոջեր Ֆեդերերի դեմ խաղալը մեծ առանձնաշնորհ է: Նա շատ բան է արել թենիսի աշխարհի համար: Իմ սերունդը մեծացել է նրա խաղերի վրա:
Հասկանում էի, որ Ֆեդերերը ցույց կտա իր լավագույն թենիսը, այնպես որ, աշխատում էի պայքարել յուրաքանչյուր միավորի համար: Փորձում էի նրա վրա առավելագույն ճնշում գործադրել: Տրամադրվել էի այդպիսի անզիջում խաղի, որովհետև դա աշխարհի գլխավոր մրցաշարի եզրափակիչն էր:
Եթե խոսենք հաղթանակից հետո խոտ ուտելու իմ ավանդույթի մասին, ապա այս տարի այն շատ համեղ էր: Մարդիկ, որոնք աշխատանք էին կատարել այդ կորտի վրա, գերազանց են կատարել իրենց գործը:
Անպայման կնշենք այս հաղթանակը Բորիս Բեկկեի հետ: Հնարավոր է, կխմենք մեկական գարեջուր կամ կտոնենք գինով: Մենք շատ լավ հասկանում ենք միմյանց: Կարող եմ ասել, որ այս գավաթը պատկանում է իմ ամբողջ թիմին»,- ասել է Ջոկովիչը:
Նովակ Ջոկովիչը հաղթեց Ուիմբլդոնը երրորդ անգամ:
Պատրաստեց Անի Գաբուզյանը