Բաժիններ՝

«Սևիլիան» վարձակալել է Չիրո Իմոբիլեին, «Լիվերպուլն» ընկել է Չերիշևի հետևից. տրանսֆերային նորություններ

«Լիվերպուլը» նշանի տակ է առել Չերիշևին:

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպանը, ով մեկնելու է մադրիդցիների հետ Ավստրալիա` նախամրցաշրջանային խաղերի, շատ է հետաքրքրում «Լիվերպուլին»:

Sunday People-ի տեղեկության համաձայն՝ «մերսիսայդցիները» պատրաստ են Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար վճարել 30 մլն եվրո:

«Սևիլիան» վարձակալել է Չիրո Իմոբիլեին:

Իտալացին լքեց Դորտմունդը: Ավելի վաղ հաստատվել էր 13 մլն եվրոյով Իմոբիլեի` «Սևիլիա» տեղափոխվելու տրանսֆերը, բայց ակումբները ձևակերպեցին 1-ամյա վարձակալության պայմանագիր:

Չիրոն լքել է «Բորուսիան» և ուղևորվել է Նեապոլ` նոր ակումբում բուժզննությունն անցնելու համար:

Զլատանը մնում է «ՊՍԺ»-ում:

Լորան Բլանը հայտարարել է, որ ակումբը հետաքրքրված է Անխել Դի Մարիայի ծառայություններով, ինչպես նաև հերքել է` Զլատան Իբրահիմովիչի հեռանալու մասին տեղեկությունները:

Ջեկոն մեկ ոտքով «Ռոմայում» է:

Ավելի վաղ Էդին Ջեկոն պայմանավորվել էր իտալացիների հետ` հնգամյա պայմանագրի մասին, ըստ որի՝ նա պետք է 1 մլն ավելի քիչ աշխատավարձ ստանար, քան «Մանչեսթեր Սիթիում»: «Քաղաքայինները» մտադրված էին բոսնիացուն վաճառել 20 մլն եվրոյով, սակայն հռոմեացիներն առաջարկել էին երկու անգամ պակաս գումար:

Բանակցությունների նոր փուլում իտալացիները համաձայնել են վճարել 15 մլն եվրո, որը կարող է ձեռք տալ «Մանչեսթեր Սիթիին»:

Ռահին Սթերլինգը «Լիվերպուլից» տեղափոխվեց «Մանչեսթեր Սիթի»:

Հայտնի ֆուտբոլային գործակալ Մուզի Օսկանը հայտարարել է, որ Սթերլինգի տրանսֆերի հարցը կարելի է համարել լուծված: Գործարքը «Մանչեսթեր Սիթիի» վրա կնստի մոտ 60 մլն եվրո:

«Գործն արված է: Շնորհավորանքներ «Մանչեսթեր Սիթիին»:

Անցած գիշեր ես արել եմ շատ պարզ հայտարարություն այն մասին, որ Սթերլինգի տրանսֆերը լուծված գործ է: Հաջողություն եմ ցանկանում երկու կողմերին»:

Կիրակի Սթերլինգը «Լիվերպուլի» հետ չի մեկնել նախամրցաշրջանային խաղերին:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս