Դերասանուհի Իռեն Աբելյանն ամուսնանում է նախկին ֆուտբոլիստի հետ ու մեկնում Հայաստանից. Life.panorama.am
«Հարազատ թշնամի» հեռուստասերիալի ավարտից հետո դերասանուհի Իռեն Աբելյանն էկրաններին երկար չի երևա: Life.panorama.am-ի հետ զրույցում դերասանուհին հայտնեց, որ ավարտին է հասցնում բոլոր երկարաժամկետ պայմանագրերը և Հայաստանում որոշ ժամանակով դադար է տալիս դերասանական կարիերան մի շատ հարգելի պատճառով՝ ամուսնանում է.
«Ես հեռանում եմ Հայաստանից. այս տարվա վերջին պատրաստվում եմ ամուսնանալ և մեկնել Շվեդիա: Իհարկե, հասկանում եմ, որ շատ դժվար է փակել այսքան տարիների անցած ճանապարհը, բայց այն ինձ համար արդարացված է այնքանով, որ ես ապրելու եմ իմ սիրելիի կողքին: Դերասանությունից երբեք չեմ հեռանա՝ ֆիլմերի առաջարկների դեպքում կաշխատեմ գալ նկարահանվել ու նորից վերադառնալ, նաև հստակ որոշել եմ, որ լեզուն յուրացնելուց հետո թեկուզև զրոյից, բայց անպայման փորձելու եմ այնտեղ ևս իմ սիրելի գործով զբաղվել:
Առհասարակ, ես երբեք չեմ վախեցել նոր բան սկսելուց, ընդհակառակը, դա ինձ ավելի է ոգեշնչում և ոգևորում: Ինձ մոտ կյանքի նոր փորձություն է սկսվելու, որին անհամբեր սպասում եմ, հուսով եմ հաջողությունների կհասնեմ, քանի որ, երբ իմ առջև նպատակ եմ դնում, ջանք ու երանդ չեմ խնայում դրան հասնելու համար: Դժվար է երկար տարիներ այստեղ ապրելուց հետո մեկնել արտերկիր մշտական բնակության, բայց այս հարցում ինձ ուժ ու թևեր է տալիս այն, որ ապրելու եմ սիրելիիս կողքին, համոզված եմ, որ երջանիկ կլինեմ նրա հետ »,- նշեց դերասանուհին:
Իռեն Աբելյանի սիրելին նախկին ֆուտբոլիստ է.
«Ապագա ամուսինս՝ Հովիկը, նախկին ֆուտբոլիստ, այժմ՝ բիզնեսմեն է: Արդեն գրեթե մեկ տարի է, ինչ ճանաչում ենք իրար, բայց հենց շփման առաջին իսկ օրից հասկացել եմ, որ մենք շատ ընդհանրություններ ունենք, գուցե նա արվեստագետ լիներ ու մենք այդքան նման չլինեինք»,- նշեց նա:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: