Բաժիններ՝

«Լիվերպուլը» կուղարկի Ռահիմ Սթերլինգին պահեստային կազմ

Եթե «Մանչեսթեր Սիթին» չվճարի վինգերի համար 70 մլն եվրո, ապա նա կմնա ռեզերվում:

Մեկ օր առաջ հայտնի դարձավ, որ «Մանչեսթեր Սիթին» վերջին փորձն է անելու` ձեռք բերելու համար Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին: «Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունը պատրաստ է առաջարկել ֆուտբոլիստի համար 40 մլն ֆունտ միանվագ և 5 մլն` որպես բոնուս:

«Կարմիրների» ամերիկացի սեփականատերերը չեն ցանկանում գնալ զիջումների և պահանջում են 50 մլն ֆունտ (70 մլն եվրո):

Շաբաթվա ընթացքում ֆուտբոլիստը հայտարարել էր Բրենդան Ռոջերսին, որ չի պատրաստվում մասնակցել նախամրցաշրջանային խաղերին, որից հետո հիվանդության պատճառաբանությամբ չէր մասնակցել երկու մարզման: Եթե պարզվի, որ Սթերլինգի գործողությունները եղել են սաբոտաժ, ապա նա ստիպված կլինի վճարել 70 հազար ֆունտ տուգանք:

Ըստ The Mirror-ի, «Լիվերպուլի» սեփականատերեր Ջոն Հենրին և Թոմ Վերները դժգոհ են ֆուտբոլիստի գործողություններից և մարզչի հասցեին կատարած հայտարարություններից:
Աղբյուրները պնդում են, որ եթե «Մանչեսթեր Սիթին» չհամաձայնի վճարել վինգերի համար պահանջվող գումարը, ապա մերսիսայդցիները, որպես պատիժ, մինչև հունվարյան տրանսֆերային պատուհանի բացվելը ֆուտբոլիստին կուղարկեն պահեստային կազմ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031