Բաժիններ՝

Շվայնշտայգերը «Մանչեսթեր Յունայթեդում» է, Էլ-Շարավին` «Մոնակոյում». տրանսֆերային նորություններ

Իկեր Կասիլյասը հրաժեշտ տվեց «Ռեալ Մադրիդին», իսկ Ռոբին Վան Պերսին մոտական 2 օրերի ընթացքում կդառնա «Ֆեներբախչեի» ֆուտբոլիստ:

Ստեֆան Էլ-Շարավին կտեղափոխվի «Մոնակո»:
«Միլանը» և «Մոնակոն» ցուցադրեցին համատեղ համակարգված աշխատանքի օրինակ: Ինֆորմացիան այն մասին, որ Ստեֆան Էլ-Շարավին կարող է տեղափոխվել Մոնտե Կարլո առաջին անգամ ի հայտ եկավ ուրբաթ երեկոյան: Շաբաթ օրը կիսապաշտպանը արդեն հավաքել էր ճամպրուկները, իսկ կիրակի կկայանա բուժզննությունը: Էլ-Շարավին «Մոնակոյում» կխաղա 1 տարի` վարձավճարով:

«Նյուքասլը» հայտարարել է Ժորժինիո Վեյնալդումի հետ գործարքի մասին:
«Կաչաղակները» հոլանդական «ՊՍՎ»-ի ֆուտբոլիստի համար վճարել էն 14,5 մլն ֆունտ: «Նյուքասլն» իր տրանսֆերային պատմության մեջ ավելի թանկ ֆուտբոլիստ ձեռք է բերել միայն երկու անգամ: Դրանք են Ալան Շիրերը և Մայքլ Օուենը:

Իկեր Կասիլյասը հրաժեշտ տվեց «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստներին:
Ինչպես հայտնում է AS-ը, դարպասապահը ժամանել էր ակումբի մարզաբազա, որպեսզի անձամբ շփվեր իր գրեթե նախկին թիմակիցների հետ: Այնուամենայնիվ, «Ռեալի» գործարքը «Պորտուի» հետ կարող է և չկայանալ: Այս պահին, ակումբի ներկայացուցիչները հրաժարվում են որևէ մեկնաբանություն անելուց:

«Մանչեսթեր Յունայթեդը» և «Բավարիան» հաստատել են Բաստիան Շվայնշտայգերի տրանսֆերը:
Գործարքը պատրաստ է 99 տոկոսով: Շաբաթ առավոտյան մյունհենցիների խորհրդի նախագահ Կարլ-Հայնց Ռումենիգեն մամլո ասուլիսում հայտարարեց կիսապաշտպանի տեղափոխման մասին: Իսկ որոշ ժամանակ անց, համաձայնության մասին հայտարարեց «Մանչեսթեր Յունայթեդը»:

Եվ էլի:

1. «Չելսին» պատրաստ է Պեդրոյի համար վճարել 20 մլն եվրո:
2. «Պարմայի» նախկին ֆուտբոլիստ Ջոնաթան Բիբիանին պայմանագիր է կնքել «Ինտերի» հետ:
3. Ջամպաոլո Պացինին «Միլանից» տեղափոխվել է «Վերոնա»:
4. «Ատլետիկոն» պատրաստ է «Ֆիորենտինայի» պաշտպան Ստեֆան Սավիչի համար վճարել 12 մլն եվրո:
5. «Սթոք Սիթին» հաստատել է Ասմիր Բեգովիչի` «Չելսի» տեղափոխվելու տրանսֆերը:
6. Անդրեյ Արշավինը երկուշաբթի կդառնա «Կուբանի» ֆուտբոլիստ:
7. «Ֆեներբախչեի» նախագահը հայտարարել է, որ Ռոբին Վան Պերսիի տրանսֆերը կարելի է համարել լուծված:
8. «Սելտան» պայմանագիր է ստորագրել Յոնա Գվիդետիի հետ:
9. «Ասթոն Վիլլայի» կիսապաշտպան Ֆաբիան Դելֆը մերժել է «Մանչսեթեր Սիթիի» առաջարկը:
10. Ռոնալդինիոն չի տեղափոխվի Թուրքիա, այլ կարիերան կշարունակի «Ֆլումինենսում»:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս