
Պաշտոնական. Մատեո Դարմիանը «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ է

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը հայտնում է, որ «Տորինոյի» պաշտպան Մատեո Դարմիանը կարիերան կշարունակի անգլիական ակումբում:
Դարմիանը նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդին» միանալը իր երազանք էր, որն իրականություն դարձավ:
«Ուրախ եմ այն ժամանակի համար, որն անցկացրել եմ «Տորինոյում» և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ակումբին և իր երկրպագուներին այն ամենի համար, ինչ նրանք արել են ինձ համար: Հուսով եմ՝ նրանք կհասկանան, որ երբ հնարավորություն է ստեղծվում` միանալու աշխարհի մեծագույն ակումբներից մեկին, ես չէի կարող հակառակն անել: Հաճելի է, որ պետք է աշխատեմ Լուի Վան Գալի հետ, ով այդքան շատ բանի է հասել ֆուտբոլում»,- ասել է Դարմիանը:
Դարմիանի տրանսֆերային արժեքի մասին տեղեկություններ չկան, բայց ըստ նախնական վարկածի «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավար անձնակազմը 25-ամյա պաշտպանի համար նախատեսել էր 20 միլիոն եվրո:
Սիրարփի Աղաբաբյան