Մազերի բուժումը կրակով

Ըստ Mashable պարբերականի, Բրազիլիայում հանրաճանաչություն է ստանում վելաթերապիա անվամբ մի նոր մեթոդիկա, որն օգնում է պայքարել մազերի ճյուղավորված ծայրերի դեմ: Այս մեթոդը տարածված է ոչ միայն հասարակ բրազիլուհիների շրջանում, այլ նաև հայտնիների:

Վելաթերապիան իրենից ներկայացնում է շատ աշխատատար պրոցես, որը տևում է 2-3 ժամ: Դրա կատարման ժամանակ վարսահարդարները բաժանում են մազերը ոչ մեծ փնջերի, պտտեցրած կապում են, որից հետո ծայրերը արագ այրում են մոմի կրակով:

Համարվում է, որ մազերի վնասված ծայրերը այրվելիս զոդվում են: Դրանից հետո ծայրերը կտրվում են, իսկ մնացած մազերը լուրջ բուժման են ենթարկվում:

Մասնագետները խորհուրդ են տալիս այրումը կատարել եռամսյակը մեկ անգամ:

Այնուամենայնիվ, որոշ վարսահարդարներ քննադատում են վելաթերապիան` համարելով, որ ջերմային ներգործությունը ուժեղ սթրես է առաջացնում մազերի համար:

Նշվում է, որ Victoria’s Secret-ի շատ հայտնի մոդելներ վստահում են վելաթերապիային և իրենց մազերը բուժում են կրակով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031