
Գերմանիայի հավաքականը կմրցի Անգլիայի և Իտալիայի հավաքականների հետ

Գերմանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պաշտոնական կայքը հայտնում է, որ Գերմանիայի և Անգլիայի հավաքականներն ընկերական հանդիպում կանցկացնեն, որը տեղի կունենա 2016 թվականի մարտի 26-ին Բեռլինի «Օլիմպիաշտադիոնում»:
Այս խաղից 3 օր անց աշխարհի չեմպիոնները Մյունհենում կմրցեն Իտալիայի ընտրանու հետ. խաղը կրկին ընկերական բնույթ կկրի:
Այս խաղերի միջոցով հավաքականները պատրաստվելու են Եվրո-2016-ին, որը տեղի կունենա 2016 թվականի ամռանը Ֆրանսիայում:
Տեղեկացնենք նաև, որ վերջին անգամ Գերմանիայի և Անգլիայի հավաքականները միմյանց հանդիպել են 2013 թվականի նոյեմբերին «Ուեմբլիում», և այդ ժամանակ գերմանացիները Մերտեզակերի գոլի շնորհիվ նվազագույն հաշվով հաղթանակ տարան: Իսկ Բեռլինում կայացած վերջին խաղը՝ 2008 թվականի նոյեմբերին, ավարտվեց անգլիացիների՝ 2:1 հաշվով հաղթանակով:
Սիրարփի Աղաբաբյան