
Հենդերսոնը «Լիվերպուլի» նոր ավագն է

Կիսապաշտպան Ջորդան Հենդերսոնը պաշտոնապես նշանակվել է «Լիվերպուլի» նոր ավագ:
Հիշեցնենք, որ Սթիվեն Ջերրարդի հեռանալուց հետո այդ պաշտոնն ազատ էր մնացել:
«Ես բացարձակ երջանիկ եմ և հպարտ,- Հենդերսոնին ցիտում է «Լիվերպուլի» պաշտոնական կայքը: -Դա մեծ պատիվ և առանձնաշնորհ է՝ լինել այս թիմի ավագը:
Երբ անցած մրցաշրջանում Սթիվենը դաշտում չէր լինում, ես նրան փոխարինելով՝ աշխատում էի անել հնարավոր ամեն ինչ»:
Հիշեցնենք, որ Հենդերսոնը «Լիվերպուլ» է տեղափոխվել 2011 թ. և այս ժամանակաշրջանում «կարմիրների» թիմում անցկացրել է 186 հանդիպում:
Պատրաստեց Անի Գաբուզյանը